Աղբաման վերջին անգամ ե՞րբ եք առել.Տարոն Մարգարյանը`լրագրողին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ի պատասխան այն հարցադրմանը, թե  խելամի՞տ է արդյոք Երևանի բյուջեից մեկ նստարանի համար մոտ 160 հազար, իսկ մեկ աղբամանի համար 77 հազար դրամ ծախսելը, պատասխանեց. «Իսկ ըստ ձեզ խելամի՞տ է, աղբաման ե՞րբ եք առել, իսկ ձեր աղբը որտե՞ղ եք թափում: Խորհուրդ կտամ ձեր աղբը գետնին չթափել,  աղբամաններում թափել»:

Նրա խոսքով՝ գնումների մասին օրենքով հայտարարվել է մրցույթ. «Ով էժան է տալիս, նրան ենք պատվիրում: Իմ կողմից խիստ հանձնարարական է եղել, և իմ ծառայությունները վերահսկում են այդ բոլոր գործընթացները: Ինչ վերաբերում է  աղբամաններին և նստարաններին, երևանցիները շատ գոհ են նստարաններից,  իսկ աղբամաններն անհրաժեշտ են»,- ասաց նա:

Հարցին`քանի՞ ընկերություն է մասնակցել մրցույթին, քաղաքապետն ասաց, որ  տեղյակ չէ: «Ինձ համար կարևորը որակը պահպանելն է»,- ասաց նա:

 

 




Լրահոս