Իկեր Կասիլյասի հրաժարագինը` 150 մլն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Իկեր Կասիլյասի՝ թիմը լքելու մասին տեղեկությունները:

«Կասիլյասը թիմի ամենաարժեքավոր խաղացողներից է: Նա «Ռեալում» խաղում է 9 տարեկանից և, եթե չեմ սխալվում, ցանկանում է կարիերան ավարտել այստեղ: Նա կմնա «Ռեալում», քանի որ գործող պայմանագիր ունի, որում փոխհատուցման գումարը կազմում է 150 մլն եվրո:

Մենք մտադիր չենք որևէ ֆուտբոլիստի հրաժեշտ տալ: Անձամբ ես չեմ ցանկանում բաց թողնել ոչ մեկին»,- Պերեսի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

 




Լրահոս