Չվերթերի 50 տոկոս աճ և 46 հազարով (37%) ավելի շատ ուղևորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:

2014թ. մայիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով: Եթե 2013թ մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 125 263 ուղևոր, ապա 2014թ մայիսի ցուցանիշը կազմում է 171 431 ուղևոր:

Չվերթերի աճն այդ ժամանակահատվածում կազմել է 49.4 տոկոս: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1244 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. մայիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

 

 

Ուղևորների թիվը 2013թ.  մայիսին Ուղևորների թիվը 2014թ.  մայիսին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
Ժամանող 58 571 78 982  + 34.8 %
Մեկնող 66 692 92 449  + 38.6 %
Ընդամենը 125 263 171 431  + 36.9 %

 

Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:

 

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

 




Լրահոս