ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը վերջերս յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Ժողովուրդ-ին հասած տեղեկություններով` նա Սամվել Նիկոյանի օգնականների ու խորհրդականների սիրտը շահելու, այդպես նաև շեֆի աչքին բարձր երևալու համար կազմակերպում է ճոխ խնջույքներ` խորովածով քաբաբով և դրանց կից բոլոր ատրիբուտներով: Արդյունքում ԱԺ երրորդ հարկում, քառօրյայի օրերից բացի, մնացած բոլոր ժամանակ`օրվա երկրորդ կեսից, տարածվում է ուտելիքի բույրը: Եվ վերջերս մի ուշագրավ միջադեպ է եղել. Մեծ Բրիտանիայի դեսպանն իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո, երբ այցելել է Աամվել Նիկոյանին, Աժ-ից զգացվող խորովածի, սպիրտային խմիչքների ու սոխի հոտը և Նիկոյանի օգնականների սենյակից լսվող ծիծաղը, մեղմ ասած, շոկի մեջ են գցել եվրոպացի դեսպանին, որը չի թաքցրել իր բացահայտ զարմանքը: Այս տեղեկությունները ճշտելու համար թերթը զանգահարել է Հերոյանին, ով ասել է`անհեթեթությունները չեմ մեկնաբանում, ապա անջատել է հեռախոսը:
Ժողովուրդ. ԱԺ նախագահի խորհրդականը ճոխ խնջույքներ է կազմակերպում. խորոված-քաբաբի հոտից շոկի մեջ է ընկել եվրոպացի դեսպանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ