«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ կառուցված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 5-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, ինչպես նաեւ Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող Արարատի մարզի Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: