Փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ–ի հատվածում՝ Արջուտ գյուղի ճանապարհին, իրար են բախվել ՎԱԶ 2103 մակնիշի 36 ՕՍ 728 համարանիշի և ՎԱԶ 2105 մակնիշի 45 ՍԼ 856 համարանիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել 4 հոգի՝ մարմնական ծանր վնասվածքներով։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածներից ՎԱԶ 2105–ի ուղևոր, Արթիկ քաղաքի 56-ամյա բնակիչ Սուսաննա Նաջարյանը մահացել է, իսկ Վազ 2105–ի վարորդ, Ս. Նաջարյանի որդին՝ 30-ամյա Հովիկ Թումանյանը և ՎԱԶ 2103–ի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Արթուր Սարգսյանն ու նրա ուղևոր և որդի 17-ամյա Դավիթ Սարգսյանը գտնվում են հիվանդանոցում։ Վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մեկինը՝ ծայրահեղ ծանր։
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ