Մեծարգո վարչապետ,
Մոտ տասնհինգ տարի առաջ ՀՀ այն ժամանակվա նախագահն Ազգային հերոսի կոչում է շնորհել Մ. Գորգիսյանին, որը զոհվել է ոչ թէ թշնամու դէմ ճակատելու ընթացքում, այլ թշնամու հետ ընդհարումից հետո ջոկատին միանալու առաջին իսկ ժամերին սպանվել է դիպուկահարի գնդակից՝ պատճառ դառնալով հինգ-վեց փորձառու մարտիկների զոհվելուն, որոնցից երկուսը նրա կյանքը դիպուկահարի գնդակից փրկել փորձողներ էին:
Այսինքն՝ ՀՀ Ազգային հերոսի կոչում է ստացել մեկը, ով դիրքերում լինելու ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ոչ միայն չի մասնակցել որևէ ճակատամարտի և չի ոչնչացրել ոչ մի թշնամու, այլև այդ կոչումը, փաստորեն, ստացել է յուրային մարտիկների սպանության պատճառ դառնալու համար…
Առանց նրա մասնակցության եւ գիտության՝ նրա մահվանից հետո կատարված այս զեղծարարությունը հասնում է անհեթեթության, երբ տեղեկանում ենք, որ նրան այդ կեղծ կոչումը տալուց առաջ թաղել են ոչ մէկ այլ տեղ, այլ՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանում: Այսինքն՝ նրան ազգային հերոս դարձնելուց առաջ նախ սարքել են 1915 թ. եղեռնի զոհ… Մեծ եղեռնը ժխտողների համար երանելի փաստարկ հանդիսացող այս աճպարարությունը նույնպես անյապաղ պէտք է պետականորեն դատապարտվի ու կասեցվի:
ՀՀ Ազգային հերոս տիտղոսը բացառիկ եզակիներին շնորհվող համազգային բարձրագույն արժէք է, որին արժանացողները դաստիարակում են սերունդներ: Այդ գերկոչումն անարժանին տալը պղծում է Ազգային իրավ հերոսների գործն ու հիշատակը, արժեզրկում «հերոս» երևույթը, խոշտանգում հայոց պետականության հեղինակությունը, կազմալուծում երկրի պաշտպանութիւնը:
Ձեզ հորդորում եմ կասեցնել Պետական բարձրագույն պարգևի և հայոց պետականության այս անհանդուրժելի ապականումն ու արժեզրկումը, այսինքն՝ այդ անձին զրկել նրան տրված կեղծ կոչումից ևաճյունը եղեռնի հուշարձանից փոխադրել իր ընտանեկան գերեզմանոց:
3 յունիսի,2014 թ.
Կառույցի ատենավար՝ Ռաֆայել Համբարձումյան
Յ.Գ. Մեծարգոյ վարչապետ, առաջարկում եմ այս անյետաձգելի քայլերը կատարելուց առաջ ամբողջութեամբ հրապարակել Ազգային հերոսի կոչումը ամրագրող նրա հրամանագիրը, որպէսզի հասարակութիւնը իմանա, թէ որեւէ կռուի չը մասնակցած եւ մի քանի իւրայինի սպանութեան պատճառ դարձածին հերոսի կոչում տւողները իրենց քայլը հիմնաւորելու համար ուրիշ ի՞նչ սխրանքներ են վերագրել նրան: