Մարդասպանը ծանր վիրավորել է Օդինցովոյի շուկայի տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկովյան Օդինցովոյի քաղաքային շուկայի տնօրենը ծանր վիրավորվել է չորեքշաբթի առավոտյան նրա դեմ կատարած մահափորձի հետևանքով. տեղեկացնում է Интерфакс-ը:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմնից, առավոտյան՝ մոտ ժամը 9-ին, Օդինցովո քաղաքում գտնվող Մոժայսկի մայրուղու թիվ 16 հասցեում մահափորձ է կատարվել քաղաքային շուկայի տնօրեն Սերգեյ Ժուրբայի դեմ:

Նախնական տվյալներով՝ դիպուկահարը գործարարի վրա կրակել է դիմացի տնից: Տուժողը ծանր վիճակում հոսպիտալացվել է հիվանդանոցներից մեկում: Սա Ժուրբայի դեմ առաջին մահափորձը չէ: 2010-ին անհայտ անձինք վիրավորել էին գործարարին՝ գնդակոծելով նրա ավտոմեքենան:




Լրահոս