ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ
Երեկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Չիկագո քաղաքում անցկացվող խոշոր օփենին: Նա յոթ տուրից հետո ձեռք է բերել 6 միավոր եւ միանձնյա գլխավորում էր աղյուսակը:
ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ
Կատալոնական «Բարսելոն»-ի ղեկավարությունը վաճառքի է հանել 3 ֆուտբոլիստի՝ Սեսկ Ֆաբրեգասին, Դանի Ալվեսին եւ Ալեքսիս Սանչեսին: Նրանց բոլորի տրանսֆերներն էլ կարող են վաճառվել կամ փոխանակվել այլ ֆուտբոլիստների հետ: Ակումբը մտադիր է 80 միլիոն եվրո ստանալ սեփական ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից, որպեսզի միջոցներ ունենա կազմը ուժեղացնելու: Նշենք, որ Ալվեսի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, Ֆաբրեգասով՝ «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը եւ «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ Ալեքսիսի տրանսֆերով՝ «Յուվենտուս»-ը:
ՀԵՐՔՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 219 (446) համարի առաջին էջում եւ zhoghovurd.am (armlur.am) վեբ կայքում հրապարակված «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճատելու համար» տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում եւ հանդիսանում է Խաչիկ Խաչատրյանի գործարար համբավն արատավորող տեղեկություններ:
ԿԱՐՈՂ Է ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ամբողջ խմբային փուլը: Նա կարող է որակազրկվել 6 խաղով, քանի որ «Ռեալ»-ի դեմ եզրափակիչ մրցավեճում վազեց խաղադաշտ եւ հրմշտոց սկսեց Ռաֆայել Վարանի հետ այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 4:1: Ֆրանսիացի պաշտպանի հարվածից հետո գնդակն ուղղվեց դեպի արգենտինացի մարզիչը, որից հետո էլ Սիմեոնեն հայտնվեց խաղադաշտում: Երբ ֆուտբոլիստները Սիմեոնեին չթողեցին մոտենալ պաշտպանին, նա դիմեց Վարանին` ասելով. «Կհանդիպենք հանդերձարանի ճանապարհին»: