Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է թիմի հարձակվող Դիեգո Կոստայի վնասվածքի շուրջ ստեղծված իրավիճակի և հավաքականի հետագա խաղի մասին. հայտնում է goal.com-ը:
«Եվրո-2012-ից առաջ էլ էին մարդիկ ինձ հարձակվողների բացակայության մասին հարցնում: Բայց մենք չեմպիոն դարձանք, չնայած նրան, որ, ինչպես շատերն էին պնդում, խաղում էինք 4-6-0 համակարգով», – նշել է նա:
Անդրադառնալով Դիեգո Կոստայի գործունեությանը՝ Դել Բոսկեն ասել է, թե ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում, իրոք, լավ խաղ է ցուցադրել:
«Երբ նա լավ մարզավիճակում է, շատ ուժեղ խաղ է ցույց տալիս, և մենք պետք է գոհ լինենք, որ նա խաղադաշտ է դուրս գալիս: Եթե Դիեգոն չհասցնի մարզավիճակ հավաքել, ստիպված կլինեմ ընդունել դա: Այնուամենայնիվ, անկեղծորեն հավատում եմ, որ նա մրցաշարից առաջ պատրաստ կլինի»,- եզրափակել է իսպանացի մասնագետը: