Բրիտանուհի Ջեննի Բայրնը փոքր խոզ գնելու փոխարեն գնել է սովորական խոզ, որը մեծանալուց հետո զբաղեցրել է բնակարանի կեսը: 2 տարի առաջ Բայրնը 350 ֆունտ ստերլինգով գնել է Միկա անունով մինի խոզ եւ լիովին համոզված էր, որ մեծությամբ կնմանվի սպանյել տեսակի շան:Սակայն կենդանին արդյունքում զբաղեցրել է բնակարանի գրեթե կեսը` ունենալով մեկ մետր երկարություն:Ջեննի Բայրնի խոսքով` նա ամսական 200 ֆունտ ստերլինգ է ծախսում խոզին կերակրելու համար: Բայրնը նշել է, որ չնայած խոզի հսկայական չափերին` նա եւ ամուսինը չեն պատրաստվում բաժանվել կենդանուց:
Հսկայական խոզը դարձել է ընտանիքի անբաժանելի անդամ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ