Երեկ երեկոյան «Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կայծակի հետևանքով հայր ու որդի իրար են «ձուլվել»:
Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ ուժեղ կայծակի ժամանակ տան դիմաց տեղակայված էլեկտրասյան բարձր լարմամբ հեռախոսի բաց լարերը պոկվել և կայծեր են արձակել:
Սրա հետևանքով քաղաքի տներից մեկում թեթև ցնցում է զգացվել, ինչը վախեցրել է տան անդամներին: Ապա հայր ու որդի կպել են իրար, և մկանների կծկման հետևանքով չեն կարողացել առանձնանալ: Այս պահին օգնության է շտապել տան կինը` Քրիստինեն, ով ուժեղ լարման հետևանքով նույնպես «ձուլվել» է նրանց, նրա ողնաշարը թուլացել է, իսկ ոտքի մատերը կապտել են:
Քրիստինեն մեզ հետ զրույցում հաստատեց կատարվածը և հայտնեց, որ այժմ իրենք առողջական խնդիրներ չունեն, և ամեն ինչ լավ է: