Նյու Յորքի դատարանը երեք ամսվա ազատազրկման է դատապարտել Վիրջինիա նահանգի բնակիչ Էրիկ Պրոկոպիին Մոնղոլիայից տիրանազավրի կմախքի՝ ԱՄՆ ապօրինի ներկրման համար: Քննության տվյալներով՝ գտածոյի ոսկորները Մեծ Բրիտանիայից ԱՄՆ են տեղափոխվել 2010թ. մարտին:
Ամերիկյան մաքսավորներին Պրոկոպին հայտնել է, որ մասունքները գտնվել են Մեծ Բրիտանիայում, և նրանց արժեքն է ընդամենը 15 հազար դոլար: Սակայն 2012թ. մայիսին կմախքը Նյու Յորքում Heritage աճուրդում վաճառվել է 1,05 մլն դոլարով:
Մոնղոլիայի իշխանությունը վիճարկել է գործարքի օրինականությունը, և հետաքննությունից հետո կմախքը վերադարձվել է այդ երկրին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: