Իրկուտսկում 44-ամյա կինը ձերբակալվել է «զացեպերով» երթևեկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները անդադար զգուշացնում են այն վտանգի մասին, որը սպառնում է «զացեպերներին»` այն մարդկանց, ովքեր գերադասում են երթևեկել ոչ թե վագոնների ներսում, այլ` դրսից դրանց կպչելով: Սովորաբար դրանք երիտասարդներ են լինում, սակայն Իրկուտսկի ոստիկանները բախվել են «զացեպերի» հազվադեպ դեպքի` օրինախախտը 44-ամյա կին է եղել:

Իրկուտսկի բնակչուհին փորձել է ճանապարհորդել բեռնատար գնացքի վագոնների միակցման տեղում: Երկաթուղու աշխատակիցը ոստիկանությանը տեղեկացրել է վագոնների միջև ընկած տարածքում երթևեկող մարդու մասին: Ոստիկանները ժամանել են դեպքի վայր և ձերբակալել կնոջը: Նա մտադրվել էր գիշերային բեռնատար գնացկով տուն վերադառնալ:

Կինն անգամ չի հասկացել, որ գնացքը գնում է ոչ թե Իրկուտսկ, այլ` ճիշտ հակառակ ուղղությամբ. տեղեկացնում է Интерфакс-ը:

 




Լրահոս