Երեքշաբթի` հունիսի 3-ի երեկոյան, Մոսկվայի գլխավոր հրապարակի հարևանությամբ ոստիկանները կանգնեցրել են բրիտանացի մի զբոսաշրջիկի, ով ցանկանում էր իր բայքով հանդերձ մտնել Կարմիր հրապարակ:
Ոստիկանները ստիպված են եղել խոչընդոտել զբոսաշրջիկի երթևեկը` բացատրելով նրան, որ տրանսպորտային միջոցների մուտքը հրապարակ արգելվում է տեղեկացնում է Интерфакс-ը:
Իրեն կանգնեցրած ոստիկաններին բրիտանացին պատմել է, որ ցանկանում էր իր «երկաթյա նժույգի» հետ միասին նկարահանվել Կրեմլի ֆոնի վրա և ոչինչ չի իմացել արգելքի մասին:
Ոստիկանները նրա հետ բացատրական աշխատանք են կատարել և բաց թողել: