Նոր բիզնես հնարավորություններ՝ Հայաստանի համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրերում գոյություն ունեն բիզնեսի կայացմանը զարգացմանն ու ընդլայնմանը նպաստող բազմաթիվ միջոցներ, էլեկտրոնային բազմապիսի պորտալներ. դրանց շարքում իր ուրույն տեղն է գրավում TPPCENTER (www.tppcenter.com) պորտալը՝ «Ձեռներեցության զարգացման և աջակցության միջազգային ծրագիրը»:

Այն համեմատաբար նոր, բայց չափազանց արդյունավետ միջոց է բիզնեսի ընդլայման և որակի բարելավման համար: Ծրագիրն ունիկալ է իր էությամբ և հնարավորություն է ընձեռում.

1. արդյունավետ գովազդել ձեր արտադրանքն ու ծառայությունները:

2. հաստատել գործնական հարաբերություններ և կնքել փոխշահավետ գործարքներ

3. հանդես գալ բիզնես առաջարկներով և նորարական լուծումներով,

4. ընդլայնել ձեր բիզնեսը, ինչպես նաև՝ հիմք ստեղծել ներդրումային խոշոր ծրագրերի իրականացման համար

5. ստանալ օպերատիվ ինֆորմացիա տնտեսության ֆինանսների և գործարքների մասին:

Պորտալն առաջարկում է համագործակցություն միջազգային հարթակում: Ծրագրի հետ համագործակցում են բազմաթիվ գործարարներ, պետական և ռեգինոալ առևտրա-արդյունաբերական պալատներ, բիզնես միավորումներ և կնետրոններ նախկին ԽՍՀՄ, Մերձավոր և Միջին Արևելքի շուրջ 18 երկրից:

Կազմակերպությունը սկսել է լայնորեն համագործակցել նաև Հայաստանի հետ. այստեղ հիմնադրվել է նրա ներկայացուցչությունը՝ Հայաստանի զարգացման բիզնես կենտրոնը, որը մի շարք ծրագրեր է իրականացրել և մոտ օրերս ևս ՀՀ-ում նոր միջոցառումներ, կանցկացնի՝ մանրամասն ներկայացնելով իր առաջարկները հայկական շուկային և շահագրգիր անձանց:

Կազմակերպության գործունեության, ՀՀ-ում նրա ներկայացուցչության կատարած աշխատանքների վերաբերյալ armlur.am-ը զրուցեց TPP Center պորտալի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վալերի Միգիրովի և Հայաստանի տնտեսական զարգացման բիզնես կենտրոնի հիմնադիր տնօրեն Վանուհի Սերովայի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում.




Լրահոս