Վլադիկավկազում բնակվող 13-ամյա մի տղայի կոտրված ձեռքի սխալ բուժման արդյունքում, բժիշկները ստիպված են եղել անդամահատել այն, -տեղեկացնում է Life News -ը:Երեխան բակում խաղալիս ընկել ու կոտրել է ձեռքը: Բժիշկները սովորական գիպս դրել նրա ձեռքին: Սակայն երեք օր անց նա իրեն ավելի վատ է զգացել:Պարզվել է, որ երեխային տանջող սուր ցավի պատճառը, վիրակապ դնելու արդյունքում արյան մեջ ներթափանցած վարակն է:Նշենք, որ անդամահատված երեխայի ծնողները գումար են հավաքում պրոթեզ գնելու համար, որն արժե 60 հազ ռուբլի:Ոստիկանությունում անփույթ բժշկի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել:
Բժշկական անփութության արդյունքում երեխան զրկվել է ձեռքից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ