Անուղղելիները շարունակում են անառիկ պահել Երևանի կենտրոնական փողոցների բոլոր մայթեզրերը: Կարծես, դրանք էլ սեփականաշնորհված լինեն:
Armlur.am-ի կողմից Աբովյան փողոցի սկզբնամասում ֆիքսված տարածքը մշտապես զբաղված է, այսպես կոչված, «գոլդ» համարանիշեր ունեցող թանկարժեք մեքենաներով, ավելին`դեսպանատների և ոչ պատահական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների մեքենաները մեկը մյուսին չեն զիջում:
Օրվա ցանկացած ժամին նման մեքենաներ տասնյակներով կարելի է տեսնել, դիցուք, Աբովյան փողոցի աջ ու ձախ հատվածներում: Կարմիր գծանշումները կհանվեն, թե կմնան, այս դեպքում կարևոր չէ: Անթույլատրելի հատվածում մեքենա կայանելը խոշոր տուգանքներ է ենթադրում, բայց ժամերով կայանող մեքենաներին պետավտոտեսուչները չեն նկատում ու չեն անհանգստացնում: