Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է (World Environment Day)։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի 1972 թվականի դեկտեմբերի 16-ից և ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։
Այս Համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։
Տարբեր տարիներին այս օրն ունեցել է իր կարգախոսը. օրինակ՝ 1999-ին՝ «Մեր երկիրը մեր ապագան է, «Փրկենք այն», 2003թ.՝ «Երկու միլիարդ մարդ խիստ դրա կարիքն ունի», 2009-ին` «Ձեր մոլորակը ձեր կարիքն ունի»: