Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը` Բրյուսելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով ս.թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նիստի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին, մասնավորապես՝ «Վճռական աջակցություն» գործողությանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը ևս մեկ անգամ հավաստել է, որ ունի կարողություններ և ցանկություն՝ շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:




Լրահոս