Իշխանությունները պետք է բացատրեն գազի թանկացման պատճառները Վ. Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մաքսային ծառայությունից ստացված տեղեկություների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ` 186 մլն 603,8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե` այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ը 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանը  ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն 189 դոլարով:

Այս տեղեկության մասին armlur.am-ը զրուցեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ:

Վերջինս նշեց, թե տեղյակ է այս փաստին, քանի որ պարբերաբար հետևում է միգրացիոն ծառայության հաշվետվություններին:  Նա հույս հայտնեց, որ իշխանություններն առաջիկայում կմեկնաբանեն և պարզաբանում կներկայացնեն այս փաստի հետ կապված, և հավելեց, թե կարևոր է, որ դա լինի մոտ օրերս, այլ ոչ թե 2 տարի անց, ինչպես եղավ նախկինում:

«Պետք է սպասել իշխանությունների բացատրություններին և նոր միայն մեկնաբանություններ տալ: Իրականում արժե, որ մենք օբյեկտիվ գնահատականներ տանք, որպեսզի հետագայում խուսափենք թյուրիմացություններից», – նշեց նա:

Անդրադառնալով այն փաստին, որ «Գազպրոմ»-ը մտադիր է նվազեցնել Եվրոպա մատակարարվող բնական գազի գինը` մոտ 4 տոկոսով, սակայն դա չի ազդում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր հանդիսացող Հայաստանի վրա, նա նշեց, որ դա չպետք է ազդեր, քանի որ այստեղ այլ հարաբերությունների հարց է:




Լրահոս