Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ Արթիկ ՔԿՀ մի քանի դատապարտյալներ իրար հետևից անժամկետ հացադուլ են հայտարարել:
Մեր տեղեկություններով` այդ դատապարտյալներն են Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը, Արմեն Կիրակոսյանը, Սամվել Սարոյանն ու Յանես Սարկիսովը:
Իսկ Մհեր Պետրոսյանն ու մի քանի այլ դատապարտյալներ հացադուլ կհայտարարեն մի քանի ժամից:
Հացադուլի պատճառը, ինչպես հայտնի է դարձել, այն է, որ դատապարտյալները համոզված են, թե Արթիկ ՔԿ հիմնարկի վարչական հանձնաժողովը, ապօրինի ցուցում կատարելով, դատապարտյալներին թողնում է անազատության մեջ` նրանց չտալով իրենց հասանելիք վաղաժամկետ պայմանական ազատման հնարավորությունը:
Դատապարտված անձինք այս կերպ նպատակ ունեն իրենց խոսքն ու անհանգստությունը լսելի դարձնել գործող իշխանություններին:
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով` մի քանի այլ դատապարտյալներ ևս մոտ օրերս միանալու են հացադուլ հայտարարածներին` ի նշան բողոքի:
Տաթև Հարությունյան