ՆԻԿՈՅԱՆԸ ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑ ՏԱՊԱԼՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, կառավարությունն անհետեւանք չի թողնի «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» նախագծի տապալումը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` այն բանից հետո, երբ ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց այս նախագծի քվեարկությանն, ու քվորումի բացակայության պատճառով այն չընդունվեց, նախագահական են հրավիրվել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ու ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը, որոնց Սերժ Սարգսյանը նախատել է անկարողության համար: Հիմա կառավարությունը պատրաստվում է իր առաջիկա նիստում այս հարցը ճանաչել հրատապ ու ներկայացնել խորհրդարանին՝ արտահերթ քննարկելու եւ քվեարկելու համար: Ի դեպ, թեեւ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին է մեղադրում նախագծի քվեարկությունը տապալելու մեջ, սակայն անհատական քվեարկության արդյունքներով պարզվեց՝ մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորներ եւս չեն մասնակցել քվեարկությանը: Այդ օրենսդիրներն են` Ալեքսանդր Սարգսյանը, Հակոբ Հակոբյանը, Առաքել Մովսիսյանը, Ռաֆիկ Պետրոսյանն ու Աշոտ Արսենյանը:




Լրահոս