ՀՀ նախագահականում կուտակային համակարգից հրաժարվելու դիմում որևէ մեկը չի գրել․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին և դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար: Այս մասին ասված է նախագահականից մեզ ուղարկված գրավոր պատասխանում:

Օրեր առաջ Բաղրամյան 26 հարցում էինք ուղարկել, թե կան արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար։ «Նախագահի աշխատակազմում 1974-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների թիվը 142 է։ Չկան աշխատակիցներ, ովքեր դիմումներ են ներկայացրել կուտակային համակարգում չընդգրկվելու համար»,-ասվում է ստացված պատասխանում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս