Armenian text to speach

ՀՀ-ում նվազել է հիմնական հարկերի հավաքագրումը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր, թերեւս, այն եզակի պետական մարմիններից է, որի պաշտոնական հայտարարությունները, որքան էլ զարմանալի է, բայց ուղիղ կապ ունեն մեր իրականության հետ:

Նրանց հրապարակած տվյալների համաձայն՝ 2014թ. պետական բյուջեի հավաքագրումները տխուր պատկեր են արձանագրում: Այսպես. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նվազել է հիմնական հարկերի հավաքագրումը: Սա ի ցույց է դնում մեր տնտեսության ողբալի վիճակը, քանի որ նվազել են հենց այն հարկերը, որոնք տնտեսության՝ մասնավորապես արդյունաբերության հետ են կապված:

Նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ, այս տարի ակցիզային հարկի հավաքագրումը նվազել է 10.8 տոկոսով, շահութահարկը՝ 6.8 տոկոսով, մաքսատուրքը՝ 6.7 տոկոսով: Փոխարենն ավելացել են տեսախցիկների, արագաչափերի տուգանքների արդյունքում հավաքագրված հարկերը՝ 46 տոկոսով, եկամտային հարկը՝ 42.9 տոկոսով: Ասել է թե՝ տեսախցիկներով են իշխանությունները բյուջեի մուտքեր ապահովել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       




Լրահոս