Վճռաբեկ դատարանից ստիպել են, որ մարզահամերգային համալիրի գործը քննեն գաղտնի ռեժիմով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված վիճահարույց հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ. «Ես՝ որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության  կողմից: Ինչ-որ մեկը քնում, արթնանում է եւ իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով»: Թե ինչու, դժվար չէ ենթադրել:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր եղբայրը` Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ դեսպանների արտակարգ հանդիպմանը, Հ. Մուրադյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Մուրադն ինքը համարձակություն կունենա եւ հրապարակային կասի, թե ինչու չի մասնակցել»»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        




Լրահոս