Հայաստանի ազգային պատկերասրահը հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրենը Հայաստան է ներմուծել 1727կգ նկարներ եւ քանդակներ, որոնց մասին հայտարարագիր չի ներկայացրել, ինչի հետեւանքով տուգանվել է 50.000 դրամով:

Հիշեցնենք, որ Փարավոն Միրզոյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է այդօրինակ վիճակներում: Դեռ 2012թ. Hetq.am-ը հրապարակել էր, որ 2010թ. Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել էր 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը: Այս փաստը պատկերասրահի տնօրինությունը մեկ տարի թաքցրել էր: Ավելի ուշ պարզվել էր, որ եւս տասը արձան է անհետացել պատկերասրահից: Իսկ մի քանի տարի առաջ էլ Ազգային պատկերասրահում ֆիլմի նկարահանումներ էին եղել, որի ավարտից հետո պատկերասրահի 9-րդ հարկում գտնվող սրճարանում «կերուխումից» հետո մոռացել էին փակել ջրի ծորակը, ողողել էին ներքեւի հարկի երկու սրահները. արդյունքում փչացել էին հինգ նկար եւ 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան:

Պատճառված վնասը, ըստ մասնագետների, հասնում էր մի քանի միլիոն դոլարի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        


 




Լրահոս