«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` նախորդ կիրակի նախագահականում տեղի է ունեցել ուժային կառույցների ղեկավարների հավաք: Ըստ մեզ հասած լուրերի՝ այն տեւել է մոտ 2,5 ժամ: Սերժ Սարգսյանին են ներկայացվել ուժային կառույցների՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ: Բացի այդ, իշխանական վերնախավի հանձնարարությամբ շարունակում են փակ հարցումներ անցկացնել` պարզելու, թե երկրի ներսում ովքեր ունեն ազդեցություն, որքան, ինչ շրջանակների վրա: Խոսք է եղել նաեւ առաջիկա ԱԺ ընտրությունների մասին, որ հատկապես մեծամասնականում պետք է բացառել ՀՀԿ-ԲՀԿ եւ մյուս թեկնածուների միջեւ ընդհարումները: Սերժ Սարգսյանն ուժայիններին հրահանգել է համապատասխան մեխանիզմներ մշակել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փորձեց այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ նախագահականի մամուլի ծառայությունից, սակայն մի քանի օր առաջ Ս.Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին մեր ուղարկած հարցումն այդպես էլ մնաց անպատասխան:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ