Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ քրգործի հարուցումը մերժվել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «բեսպրեդել»-ը շարունակվում է:

Բանն այն է, որ մայիսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը ծեծի էր ենթարկել Գոռ եւ Արթուր Հարությունյաններին: Վերջիններս Գորիսում հայտնի Կուլակի որդիներն են:

Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, այն է` հանցակազմի բացակայության հիմքով  մերժվել է Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդու` Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը:  Այն, որ Սուրեն Խաչատրյանը ջրից միշտ չոր  է դուրս գալիս կամ տուժող, արդեն գաղտնիք չէ ոչ ոքի համար, իսկ որ այսօրինակ դեպքերը նոր հանցագործություններ են ծնում, դա եւս անհերքելի իրողություն է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        




Լրահոս