
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ՀՀԿ-ում խոստացել են բանտ չնստեցնել միայն մեկ պայմանով, եթե վերջինս ծախսի յուրացրած գումարները եւ ՀՀԿ-ի համար ձայներ բերի: «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը ճշտելու համար Խաչիկյանի հետ կապվել չստացվեց: Սակայն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ նման փաստեր իր ձեռքի տակ չկան: Մեր հարցին, թե նման կուսակցական հանձնարարություն տրվել է Խաչիկյանին, Շարմազանովը պատասխանեց. «Ինչպես բոլոր կուսակցականներին, այնպես էլ Խաչիկյանին տրվել են հանձնարարություններ, բայց ինչ հանձնարարություններ են` տեղյակ չեմ»: