
Մենք բազմիցս գրել ենք, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ակտիվորեն համագործակցում է ոստիկանների հետ: Եւ մինչ նա կփորձի հերքել, թե ինքը ոստիկանական մեթոդներով չէ, որ ձայներ է ապահովում ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ իր սիրելի թեկնածուների համար, «Ժողովուրդ»-ը պաշտոնապես պարզեց իրողությունը, որ Շահգալդյանը դեռ տարիներ առաջ պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Գուցե սա է պատճառը, որ այս մարզպետի գործած բոլոր հանցանքներն անպատիժ են մնում: Դեռ տարիներ առաջ մամուլը գրել էր, որ Շահգալդյանը կառավարությանը մի փաստաթուղթ է ներկայացրել, թե տանիքները վերանորոգել է բիկրոստ կոչվող նյութով (դա տոլի տեսակ է), սակայն օգտագործել է սովորական տոլ, որը բիկրոստից էժան է մոտ 6 անգամ: Արդյունքում գրպանել է միլիոններ: Թե ինչու նա մինչ այժմ չի հայտնվել Մարգար Օհանյանի կարգավիճակում, կարծում ենք` կռահում եք: