Մեզ պետք չեն սահմանադրական բարեփոխումներ: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի` այժմ ընթացող քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ չի մասնակցում հարցի բովանդակային քննարկմանը:
«Մենք գտնում ենք, որ այսօր չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական, քաղաքական պահանջ, չկա սահմանադրական ճգնաժամ: Այդ իսկ պատճառով դրա փոփոխության անհրաժեշտությունը չկա», – նշեց նա, հավելելով, թե այս փոփոխությունը միայն իշխանություններն են ցանկանում:
«Դա միայն իշխող ուժի խնդիրն է լուծում, և իշխանություն պահելու խնդիր կա: Մենք գտնում ենք, որ սա հասարակությանը շեղելու միջոց է: Մենք հայտարարում ենք, որ չենք մասնակցելու սահմանադրական փոփոխությունների բովանդակային որևէ քննարկման», – հայտարարեց նա: