Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, պատգամավորի լիազորությունները դադարեցրած Մարտին Սարգսյանին փոխարինեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Վազգեն Կարախանյանը. կարելի է ասել, պատգամավորը «վերադարձավ» ընտանիք:
Armlur.am-ը փորձեց Վ. Կարախանյանից պարզել` ինչ խնդիրներ է բարձրացնելու օրենսդիր մարմնում: Վերջինս ասաց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել:
-Պարո՛ն Կարախանյան, վերջերս մի առիթով ասել էիք, որ Ձեզ լավ եք զգում ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում, բայց, փաստորեն, մտափոխվել եք և պատգամավորական գործունեությամբ եք զբաղվելու:
-Ճիշտն ասած, ինձ համար մեկ է՝ որտեղ կլինեմ: Ես ցանկանում եմ իմ հմտությունները ներդնել մեր պետության կայացման գործում:
-Իսկ ՀՀԿ խմբակցության ներսում տիրող մթնոլորտը ձեզ գոհացնո՞ւմ է:
-Դժվարանում եմ ասել, ժամանակը ցույց կտա:
-2012-ին խորհրդարանական ընտրություններից առաջ խոսելով ՀՀԿ համամասնական ցուցակի մասին` ասել էիք. «Ցուցակում ներկայացվեցին մարդիկ, որոնք, մինչև անգամ կասկածում եմ, որ կուսակցության արժեհամակարգը կամ գաղափարախոսությունն ընդունում են, թե չեն ընդունում»: Պատգամավորի մանդատը ստանձնելու դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում այդ մարդկանց հետ աշխատել:
-Այդ հարցը թողնենք ժամանակի վրա: Հիմա դժվարանում եմ պատասխանել:
Սոնա Դավթյան