2011 թվականի սեպտեմբերի 5-ին Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժքրոջ սխալ ներարկման պատճառով մահացավ 4 տարեկան Վալերի Սեյրանյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս դեկտեմբերին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է դատական նիստ տեղի ունենար: Սակայն արդեն 3 անգամ դատական նիստը չի կայանում մեղադրյալի փաստաբանի բացակայության պատճառով: Փոխարենը պարտաճանաչորեն ներկայանում է երեխայի մահվան պատճառ դարձած բուժքույր Թամարա Եվդակիմովնան: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 14-ին:
ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ