Լուգանսկում սահմանապահները լքել են դիրքերը, ՌԴ-ից ներխուժել է 15 «Կամազ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր Ռուսաստանից Ուկրաինա է ներխուժել ահաբեկիչներով բեռնված 15 «Կամազ»: Այս մասին սոցցանցի միջոցով տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի խորհրդական և ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն. հաղորդում է news.online.ua-ն:

Նրա խոսքով՝ նախորդ օրը սահմանապահները լքել են Լուգանսկի մարզի սահմանի 130 կմ հատվածը, և այդ հատվածով Ռուսաստանից Ուկրաինա է ներխուժել ահաբեկիչներով բեռնված 15 զինվորական «Կամազ» բեռնատար: «Այսօր արդեն նրանք օգնության կհասնեն Դոնեցկի մարզում գործող գրոհայինների խմբերին, որոնց դեմ իշխանություններն իրականացղնում են հակաահաբեկչական օպերացիա», – նշում է Լուցենկոն:




Լրահոս