Մեծ յոթնյակը սպառնացել է ՌԴ-ին նոր պատժամիջոցներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում հայտարարել են, որ պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ` Ուկրաինայում նրա գործողությունների պատճառով:

Համատեղ հայտարարությունում G7-ի ղեկավարները դատապարտել են Ռուսաստանն Ուկրաինայի ինքնիշխանության դեմ շարունակվող գործողությունները:

Սա առաջատար արդյունաբերական երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ նրանք հրաժարվեցին Ռուսաստանի մասնակցությամբ G8 ձևաչափից` Մոսկվայի կողմից Ղրիմի բռնազավթման պատճառով. հայտնում է BBC-ն:

Չորեքշաբթի երեկոյան գագաթնաժողովի մասնակիցները ներկա են եղել հանդիպմանը նախորդող ճաշին: Ոչ պաշտոնական հանդիպմանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ասել է, որ «Մեծ յոթնյակից» սպասում է վճռական աջակցության Ուկրաինայի համար, և դիվանագիտական ուղիներ փնտրելու` Ռուսաստանին ուղղված կոչ է անում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ Ռուսաստանին սպասում են նոր պատժամիջոցներ. եթե նա չդադարեցնի իր գործողություններն Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ:

Ռուսաստանի նախագան Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին ներկա չէր, ավելի ուշ Փարիզում նա երկկողմ հանդիպումներ կունենա G7-ի ղեկավարներից ոմանց հետ:




Լրահոս