Գորիկ Հակոբյանը մեկնում է Մինսկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ  հունիսի  5-ից-6-ը Բելառուսի  Մինսկ քաղաքում կկայանա  ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների  և հատուկ ծառայությունների ղեկավարների  Խորհրդի  36-րդ նիստը, որտեղ կքննարկվեն  միջազգային ահաբեկչության  և ծայրահեղականության,  միջազգային բնույթի  կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության  հակազդման,  թմրամիջոցների ապօրինի շրջանառության  և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների  անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ:

ԱՊՀ մասնակից երկրների  անվտանգության մարմինների  և հատուկ ծառայությունների միջև  կստորագրվի արձանագրություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  հանցավորության հակազդման վերաբերյալ  համագործակցության մասին:

ԱՊՀ մասնակից երկրների  անվտանգության մարմինների  և հատուկ ծառայությունների  Խորհրդի 36-րդ  նիստի աշխատանքներին  կմասնակցի ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը, տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանի գլխավորությամբ:

 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն




Լրահոս