ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցանկացած իշխանություն շատ լավ գիտակցում է, որ քաղցր կյանք իրեն չի սպասվում»:

Տիգրան Սարգսյան «Ժամանակ»

Զարմանալի բացահայտում է արել ՀՀ վարչապետը: Փաստորեն, լավ օրից չէ, որ մարդիկ, միմյանց գլուխ կոտրելով, իշխանության են ձգտում: Նրանք ստիպված են գալիս իշխանության` հանուն երկրի, թե չէ իրենց կյանքում իշխանական աթոռը միայն դառնություն ու դժբախտություն է պարգեւում: Մենք էլ կարծում էինք, թե իշխանական գործիչ լինելն ու պալատական կյանքով ապրելն իրականում «քաղցր երեւույթ» է: Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ իրականում պաշտոնն, իհարկե, քաղցրացրել է Տ.Սարգսյանի ապրած օրերը: Բայց ամեն ինչ ավելի օրինաչափ կլիներ, եթե մեր վարչապետն ու իր թիմը չդառնացնեին շարքային քաղաքացիների կյանքը:




Լրահոս