Անգլիայի Պրեմիեր-լիգան 2013-2014թթ. իր պատմության մեջ առաջին անգամ ստացել է 3 մլրդ ֆունտ ստերլինգից ավել եկամուտ (4,5 մլրդ դոլար). տեղեկացնում է BBC-ն:
Փորձագետների տվյալներով՝ Պրեմիեր-լիգայի եկամուտների աճն առաջին հերթին պայմանավորված է Անգլիայի առաջնության ցուցադրման համար հեռուստաընկերությունների միջև սուր մրցակցությամբ:
Ընդ որում, ակումբների եկամուտների 70%-ը ծախսվում է ֆուտբոլիստների և մարզիչների աշխատավարձի վրա:
2013թ. ամռանն անգլիական ֆուտբոլային ակումբների ընդանուր պարտքը հասել էր 2,5 մլրդ ֆունտ ստերլինգի, ավելի թարմ տվյալներ առայժմ չեն հրապարակվել: