Կախարդը պնդում է՝ Ռոնալդուի վնասվածքն իր անեծքի հետևանքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին  անիծել է Գանայի ամենահայտնի կախարդներից մեկը. փոխանցում է բրիտանական «The Guardian» պարբերականը։

Բոնսամը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվողի վնասվածքը հենց իր անեծքի հետևանքն է։ Կախարդը պնդում է, որ ինքը դեռևս 4 ամիս առաջ էր հայտարարել, որ Ռոնալդուն բաց է թողնելու Մունդիալ-2014-ը։

«Ես հրաշալի գիտեմ, թե ինչն է Ռոնալդուի վնասվածքի պատճառը։ Այդ ես եմ այդ ուղղությամբ գործում։  4 ամիս առաջ արդեն ասել եմ, որ կաշխատեմ Ռոնալդուի վրա, և թույլ չեմ տա, որ նա մեկնի Բրազիլիա՝ աշխարհի առաջնությանը, կամ, առնվազն, թույլ չեմ տա, որ նա խաղա Գանայի դեմ»,-շարունակել է գուշակը և հավելել, թե ոչ մի բժիշկ ի զորու չէ բուժել այդ վնասվածքը:

Հավելենք, որ ԱԱ-2014-ի խմբային փուլում պորտուգալացիները մրցելու են Գերմանիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականների հետ։




Լրահոս