Ամերիկացիների կեսից ավելին (55%) համարում է, որ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում ԱՄՆ-ն զիջել է աշխարհում իր դիրքերը: Այս նասին են վկայում Fox News հեռուստատեսության կողմից անցկացված հարցման արդյունքները:
Ընդանուր առմամբ՝ նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությանը հավանություն է տվել ամերիկացիների 40%-ը, այն դեպքում, երբ 54%-ը նրանից դժգոհ է: Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարի արտաքին քաղաքական ուղեծիրը դուր է գալիս ամերիկացիների միայն 34%-ին:
Ամերիկացիների դժգոհությունն է առաջացրել նաև Օբամայի ներքին քաղաքականությունը: Այսպես, հարցվածների 58%-ը դժգոհում է այն բանից, թե ինչպես է նա լուծում տնտեսական հարցերն ու առողջապահության հետ կապված խնդիրները: