«Բարսելոնայի» պաշտպան Խերար Պիկեն գոհ չէ ակումբի՝ իր թիմակից Սեսկ Ֆաբրեգասի նկատմամբ դրսևորած վերաբերմունքից. գրում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը, հավանաբար, շուտով կլքի ակումբը՝ տեղափոխվելով Անգլիայի առաջնություն:
«Սեսկի խաղն ինձ դուր է գալիս: Գիտեմ, որ նա այժմ դժվար շրջան է անցնում, քանի որ ակումբը նրան չի գնահատում ինչպես պետք է: Իհարկե, ես ուզում եմ, որ նա մնա»,-հույս է հայտնել Պիկեն: