Ռուսաստանն Ուկրաինա կվերադաձնի իր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Զուրաբովը կվերադառնա իր պարտականությունների կատարմանը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ռուսաստանի դեսպանը կմասնակցի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, սակայն չի մասնակցի դրան հաջորդող ընդունելությանը:

Զուրաբովը Կիևից հետ էր կանչվել փետրվարի 23-ին և այն ժամանակից ի վեր Կիև չի վերադարձել:

Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի արտգործնախարարությունը, նախագահի երդմնակալությանն իր մասնակցությունը հաստատել է արտասահմանյան 20 երկրի ղեկավար: Նրանց թվում են Լեհաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի, Վրաստանի նախագահները, ինչպես նաև՝ ԵԽ նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:




Լրահոս