Թեև վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն ամռանը կհեռանա «Ռեալից», Marca-ի տեղեկացմամբ՝ նա երկարաձգել է արքայական ակումբի հետ կնքած իր պայմանագիրը ևս 5 տարով:
Պորտուգալացու աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո:
Կոենտրաուի ծառայություններով հետաքրքրված էին իտալական «Յուվենտուսը», «Միլանն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն «Ռեալի» ղեկավարները որոշել են թիմում պահել ֆուտբոլիստին: