Վաշինգտոնը Կիևից ՌԴ գործողությունների ապացույց է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ խնդրել է Ուկրաինայի հարավ-արևելքում աշխարհազորայինների գործողություններին Ռուսաստանի մասնակցության ապացույցներ տրամարդրել. տեղեկացնում է  The New York Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Քերրին դիմել է Պորոշենկոյին մասնավոր կարգով, որպեսզի հետագայում այդ փաստերը ներկայացնի ռուսաստանյան պաշտոնատար անձանց:

Ինչպես տեղեկացվել է, չորեքշաբթի Վարշավայում Պորոշենկոն հանդիպել է Ջոն Քերրիի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Ուկրաինայի և ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը զինված խմբավորումներ է ուղարկում հարավ-արևելք և աշխարհազորայիններին զենք է մատակարարում:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ֆրանսիացի լրագրողների հարցերին, առաջարկել էր ԱՄՆ-ին ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը միջամտում է Ուկրաինայի իրադրությանը:




Լրահոս