Մալաթիա-Սեբաստիայի դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել են:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 2-ի առաջարկությունը, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել դադարեցնել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:




Լրահոս