ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որն է սպառողի իրավունքն ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության վերաբերյալ: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:

Անի Գասպարյան, 25 տարեկան, լրագրող


ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) օգտագործման, պահման, փոխադրման եւ արտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության եւ գույքի նկատմամբ: Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են եւ սահմանվում են օրենքով նախատեսված կարգով: Արտադրողը (կատարողը) պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիելիության ժամկետի ընթացքում: Եթե արտադրողը (կատարողը) երկարատեւ օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար չի սահմանել ծառայության ժամկետ, ապա նա պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում: Ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը չապահովելու հետեւանքով սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման: Ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հետ վերցնելու հետ կապված` սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման արտադրողի (կատարողի) կողմից` լրիվ չափով:     

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ
սպառողների շահերի պաշտպանության
պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի սահմանած հստակ պայմանները մինչեւ անգամ տարօրինակ կարող են թվալ: Չնայած ձեւակերպումները բավական ընդհանուր են, բայց ներկայացվածն ամեն ինչ ասում է: Ցավոք, որքան էլ օրենքի պահանջները պարզ ու որոշակի լինեն, միեւնույն է, իրականության մեջ դրանք չեն կիրառվում, եւ այն հետեւողական քաղաքացիները, որոնք հակված են իրենց իրավունքները պաշտպանելուն, սկզբունքայնության համար մշտապես բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում:




Լրահոս