Հունիսի 4-ին՝ ժամը 01.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Դիլիջան-Սևան ճանապարհի ոլորանների հարակից անտառից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին:
Պարզվել է, որ նա «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից սոճիներ է հատել:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: