Ազգային ժողովը երկու նոր պատգամավոր կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր, հիմք ընդունելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը, որոշում է կայացրել պատգամավորի մանդատը հանձնել ցուցակի հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին։

Այսօր որոշվեց նաև՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանին կփոխարինի ՀՀԿ ցուցակի հաջորդ համարը՝ Վազգեն Կարախանյանը։

Հիշեցնենք, որ Մարտին Սարգսյանն օրերս նշանակվեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։




Լրահոս