«Սա վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջապես Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Արարատի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող 26-ամյա Անդրանիկ Եղոյանը: Հակառակորդի կողմից սպանվել է ևս մեկ զինծառայող՝ 22-ամյա Բորիս Գասպարյանը: Մեկ զինծառայող էլ ծանր վնասվածքներ է ստացել: 

Armlur.am-ը զրուցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ՝ պարզելու, թե ինչի հետևանք է այդ ամենը:

-Պարո՛ն Շիրխանյան, հակառակորդի կողմից կրկին կրակոցներ են հնչել, այս անգամ՝ Արարատի մարզում: Կարելի է ասել, որ այս անգամ ադրբեջանցիներն իրենց մարտավարությունը փոխել են: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

-Մանրամասներից տեղյակ չեմ, թե, օրինակ, ինչ ուժերով են հարձակվել: Չեմ կարող ասել նաև՝ դա պրոցեսի շարունակություն է, թե՝ առանձին դեպք: Նախկինում էլ են եղել Նախիջևանից կրակի արձակման դեպքեր, բայց՝ շատ քիչ:

Բայց, կարծես թե, դեպքերը կրկնվում են, իսկ մարտավարությունը՝ փոխվում:

-Այո՛, ու ասեմ, որ դա կախված է ճշգրիտ ինֆորմացիայից, թե քանի հոգի է մասնակցել, թե ինչքան ժամանակ է տևել այդ ընդհարումը: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է՝ դա շատ լուրջ է:

Նախկինում Նախիջևանի կողմում էլ են կրակոցներ եղել, բայց դրանք շատ քիչ են եղել՝ համեմատած ղարաբաղյան ճակատի հետ:

Իսկ կարելի՞ է ասել, որ սա նոր պատերազմի վտանգ է, քանի որ նախկինում հիմնականում պայքարը Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև էր ընթանում, իսկ այժմ էլ Հայաստան-Ղարաբաղ հակասությունն է հասունանում:

-Սա վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան: Չեմ կարող ասել, թե ինչ կարող է լինել, բայց որ շատ լուրջ է այս ամենը, հստակ է: շատ լուրջ է այս ամենը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:




Լրահոս